Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ֆրանկ Էնգել. Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի

Ֆրանկ Էնգել. Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի
24.04.2016 | 12:28

Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ նշելով, որ ինքը կանի հնարավորը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ նա ասաց, որ ինքը ցեղասպանության վերապրող չէ, չի կարող անձամբ նկարագրել սարսափները, բայց հետևելով Ռուանդայի վերջին դեպքերին՝ վստահ է՝ մարդիկ այլևս չպետք է սպանվեն, հասցվեն մահվան։


«Ես հետևել եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին, տեսել եմ ակցիաները, որոնք իրականացվում էին Ստամբուլում, այնքան մարդ կար, փողոցը, որտեղ ահաբեկչություն էր վերջերս, սև էր մարդկանց քանակից, մեծամասնությունը թուրքեր էին, խնդրում էին, որ ցեղասպանության հարցը հիշատակվի հայերի հետ։ Թուրքեր էին գալիս ու ասում էին, որ հայերի հետ են ապրում, պետք է ճանաչվի»,- նշեց Ֆրանկ Էնգելը։ ԵԽ պատգամավորն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու կանխարգելման առումով կարծես դրական զարգացում կա. «Թուրքական պարբերականներից մեկը հայերենով հոդված էր գրել՝ «Այլևս երբեք» վերնագրով, այն էլ՝ հայերենով։ Եվրոպական գործերի թուրքական նախարարությունը մասնակցել էր Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին, նախագահ Էրդողանը կարեկցանքի խոսքեր էր հղել։ Հիմա, երբ մոտենում է 101-րդ տարելիցը, աշխարհը նորից երկու մասի է բաժանվել։ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև կռիվ է սկսվել ու դժվար չէ գուշակել՝ ով է սկսել այն։ Սկսել է նա, ով շահագրգռված էր սկսել։ Հեշտ է հաշվել՝ ով է ագրեսորը։ Եթե քսանչորս տարի առաջ ագրեսորը չիրականացներ այդ քայլերը, չէր կորցնի 4500 քառակուսի կիլոմետր։ Ես ոտքի եմ կանգնել ու շարունակելու եմ կանգնել Ղարաբաղի ճանաչման, անկախության համար»։ Էնգելն ասաց, որ Ղարաբաղը չի ուզում ապրել մի պետության տարածքում, որտեղ իշխանություններին քննադատելու համար բանտարկում են։

«Այսօր Ստեփանակերտում կարող ես քննադատել կառավարությանն ու դառնալ պատգամավոր, իսկ Բաքվում չես կարող քննադատել կառավարությանը, չես կարող ընտրվել պառլամենտում, կհայտնվես բանտում։ Ղարաբաղը պարտավոր չէ նման պայմաններում ապրել, չի ուզում ապրել։ Եթե մենք չենք կանգնում Ղարաբաղի կողքին, կարող է տեղի ունենալ ևս մեկ ցեղասպանություն։ Ես իմ բոլոր ուժերը կներդնեմ, որ Ղարաբաղը լինի անկախ։ Եթե նրանք այդ ձևը գտնեն, որ հակառակը լինի, կանեն, բայց նրանք երբեք չպետք է այդ ձևը գտնեն»։

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ